13:31 , 21 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյան այսօր՝ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և քաղաքացիական մարտահրավերները» թեմայով հրավիրված կլոր-սեղան քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում, վստահեցրեց, որ «կուտակայինի» հարցում ԲՀԿ-ն գնալու է մինչև վերջ:
«Մենք մասնակցելու ենք հանրահավաքին, նման հարցերը մեր կողմից շատ կարևորված են, մենք այս ընթացքում միշտ մասնակցել ենք, կողմ ենք եղել այդ հարցի շուրջ ընդվզմանը, և բնականաբար, կշարունակենք մինչև վերջ»,- ասաց նա:
Նշենք, որ քննարկմանը «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներ չկային, և ինչպես քննարկման համակարգողն ասաց, իրենք ևս սպասում են ՍԴ-ի որոշմանը, և քննարկմանը մասնակցելը ժամանակավրեպ են համարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ