Աշխարհի ամենասեքսուալ կինը


15:04 , 14 փետրվար, 2012

Այո հարգելիներս, վերջապես կարող եք վայելել տրանսֆորմերների դերասանուհի, 13-73 տարեկան տղամարդկանց, և ինչում միայն տղամարդկան, սեքսուալ ֆանտազիաների սուբյեկտ հանդիսացող Մեգան Ֆոքսի հարցազրույցը, ինչպես նաև համացանցում հասանելի նրա բոլոր կրքոտ նկարները: Ասեմ, որ շատ դժվար էր այս հոդվածը գրելը, որովհետև պահի տակ հասկանում էի, որ հայացքս սառել է Մեգանի հերթական նկարի վրա… բայց դե գլուխներդ չտանեմ, վայելեք:

 

Ինչպես քեզ հաջողվեց դեպի նարկոլոգիական կլինիկա տանող ճանապարհից շեղվել?

 Ես օգտագործում էի թմրանյութեր, այդ իսկ պատճառով ես լավ գիտեմ որ չեմ սիրում դրանք: Օրինակ կոկաին օգտագործում են բոլորը` ցանկացած ակումբում, շատ մարդիկ ունեն համապատասխան դեղատոմսեր և այլն: Աստղերը չեն փորձում թաքցնել դա, բացի այն դեպքերից, երբ իրենց շուրջը տեսախցիկներով մարդիկ կան:

Դու հիմա ինչ որ փորձարարական շրջան ես անցնում?

 Ես ցանկանում էի փորձել մի քանի տարբերակ և կայացնել հանգամանալից որոշում, բայց ես չգտա ոչ մի հաճելի բան բացի մարիհուանայից: Ես այն անգամ թմրանյութ չեմ համաարում և կարծում եմ, որ պետք է այն օրինականացնել: Այսօրվա դրությամբ ես ճանաչում եմ մոտավորապես հինգ մարդու, ով թմրամոլ չէ, և ես նրանցից մեկն եմ:


Վերջապես մի աստղի հանդիպեցինք, ով չի վախենում ճիշտը բարձրաձայնել:

 Ես ուղղամիտ եմ ու հնարավոր , որ չափից դուրս անկեղծ, բայց արտահայտվելու հնարավորությունը պետք է կնոջը, նամանավանդ սեքսի ժամանակ: Ամսագրերի շապիկներին կանայք պետք է պռովոկատիվ հագնված լինեն, բայց միթե նրանց չի կարելի խոսել սեքսի մասին? Նման երկակի չափանիշները ինձ զայրացնում են:

Մի մոռացիր արտաշնչելու մասին…

 Ես իրոք սիրում եմ սեքսով զբաղվել և դա վիրավորական է որոշ մարդկանց համար: Ընդ որում կնոջը առաջինը լիրբ կոչողները այլ կանայք են լինում, ինչը տխրեցնում է ինձ: Համենայն դեպս, ես քիչ տղամարդկանց եմ հանդիպել, որվքեր “Դու սիրում ես սեքսով զբաղվել? Ուրեմն դու կեղտոտ պոռնիկ ես:” մոտեցումն ունեն: Դա նրանից է, որ նրանք կերազեին, որ իրենց կանայք և ընկերուհիները ավելի շատ սեքս անեին իրենց հետ:

Ինչը քեզ կարող է լավ տրամադրություն պարգևել?

 Ես երիտասարդ եմ և շատ հորմոններ ունեմ, ուստի ես միշտ էլ լավ տրամադրության մեջ եմ: Սակայն սեքսով ես սիրում եմ զբաղվել կոնկրետ այն մարդու հետ, ում հետ հարաբերությունների մեջ եմ, պատահական մարդկանց հետ ակումբներում սեքսով զբաղվելն իմ մասին չէ:

Դու գեղեցիկ դաջվածքներ ունես: Դու փորձում ես գերազանցել Անջելինա Ջոլիի ռեկորդը?

 Ամեն անգամ, երբ ես տատու եմ անում, դա մի փոքր f**k you է, որն ուղղված է բոլոր նրանց, ով ասում է, որ պետք չէ դա անել: Տարօրինակ է լինել մասը մի Հոլլիվուդի, որը փորձում է ղեկավարել մարդկանց ամեն կողմը` սկսված նրանից, թե ինչ են նրանք ասում, վերջացված նրանով, թե ինչ գույն են նրանց մազերը: Ինձ դուր է գալիս տատու ունենալու զգացողությունը: Երբ ես հագնված եմ, դուրեկան է գործ ունենալ այդ ցավի հետ: Ես ունեմ մի տատու, որը ամբողջությամբ ծածկում է մի կողս: Շատ ցավոտ եր, բայց լավ էր, հիշեցնում եր ‘արժվող ատամը հանելու զգացողությունը: Ես չեմ կատակում, երբ ասում եմ, որ եթե մի օր ես չստանամ ինչ որ մի դեր իմ դաջվածքների պատճառով, ես պարզապես կդադարեմ նկարահանվել Հոլլիվուդու ու կգնամ աշխատելու Քոսթքոյում: