15:22 , 21 մարտ, 2014Լուսանկարչուհի Քեթի Լին ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում: Նրա համար արվեստը կենսակերպ է, իսկ լուսանկարչությունը՝ կյանքի տարբեր դրվագները տարիների խորքից տեսնելու հնարավորություն: Իր արվեստի շնորհիվ Լին կոտրում է կարծրատիպերը և ստեղծում յուրահատուկ ինքնանկարներ, որոնք դուրս են ստանդարտից: Որոշ ժամանակ առաջ նա լուրջ չէր վերաբերվում ինքնանկարներ ստեղծող լուսանկարիչներին: Ժամանակի ընթացքում նրա վերաբերմունքը ինքնանկարչության նկատմամբ փոխվեց: Այն, ինչ նա ժամանակին ինքնասիրահարվածության դրսևորում էր համարում, լուրջ աշխատանք դարձավ նրա համար: Լին ձեռնամուխ եղավ «Քո իսկ արտիստիզմը» անունը կրող մի լուսանկարչական նախագծի իրականացմանը, որի շրջանակներում ստեղծեց ինքնանկարների յուրահատուկ շարք: Նախագծի իրականացման համար մի տարի պահանջվեց: Այդ ընթացքում նա նորովի բացահայտեց ինքն իրեն: Նա իր ստեղծագործություններում հաճախ է անդրադառնում կանանց էվոլյուցիայի թեմային: Նրա աշխատանքները տեղ են գտել մի շարք կայքերում և ցուցադրվել աշխարհի տարբեր երկրներում:
Քեթի Լին ասում է. «Ինքնանկարչության միջոցով մարդ կարողանում է բացահայտել իր իսկ հոգու խորքերը»:
























Դիտեք նաև Բեն Զենկի և Բեթ Փարնաբիի ինքնանկարները: