ՀՀ և ԼՂՀ միավորման հրատապ անհրաժեշտության մասին


14:43 , 21 մարտ, 2014

ՀՀ և ԼՂՀ միավորման միակ ճիշտ ճանապարհն այս պահին ոչ թե որևէ արտաքին ուժի հետ հույսեր կապելն է, այլ ՀՀ և ԼՂՀ իշխանություններից միասնական հանրաքվե պահանջելը, որը պետք է պատասխանի ընդամենը մեկ հարցի՝ կամենու՞մ են, արդյոք, այդ երկու պետությունների բնակիչները միավորվել մեկ ընդհանուր պետության մեջ:

Եթե այդ հարցի պատասխանը ճնշող մեծամասնությամբ լինի «այո», ապա մենք վստահ ու համարձակ կերպով մեզ միացյալ պետություն կհռչակենք՝ անկախ այն բանից, թե դրան ինչպես կվերաբերվեն ռուսները, թուրքերը և այլք:

Նաև պետք է պատրաստ լինենք հարկ եղած դեպքում վճռականորեն, անգամ զենքի ուժով, պաշտպանելու մեր այդ միասնական հանրաքվեի արդյունքն ու համատեղ ինքնորոշման մեր իրավունքը: