14:14 , 21 մարտ, 2014Ուժը կարելի է չափել տարբեր կերպ: Արական սեռի ներկայացուցիչների համար դա արվում է ծանր քաշի բարձրացման միջոցով: Գոյություն ունի ամենամյա մրցույթ, որն անց է կացվում բացահայտելու, թե ով է աշխարհի ուժեղագույն տղամարդը: «World`s Strongest Man» վերջին մրցույթը, որն անց է կացվել 2013թ.-ին, տեղի է ունեցել Չիանաստանի Սանյա բնակավայրում: Ձեզ ենք ներկայացնում 2013թ.-ի ամենաուժեղ տղամարդկանց 10-նյակը՝ «Աշխարհի ուժեղագույն տղամարդը»-ը մրցույթից:
10 Միխայիլ Կոկլյաև

Չնայած Ռուսաստանից Կոկլյաևը մրցույթի ընթացքում վնասվածք ստացավ ու եզրափակչում ընդամենը երկու միավոր վաստակեց, այնուամենայնիվ, նա մրցույթում 10-րդ տեղն է գրավել:
9 Ռոբերտ Օբերստ

ԱՄՆ-ից մարզիկ Օբերստը 14 միավոր վաստակելով՝ հայտնվել է 9-րդ հորիզոնականում: Այս մրցույթում առաջին անգամ մասնակցելով՝ նա բավականին լավ արդյունք է ցուցաբերել:
8 Յոհաննես Արսիո
![]() |
Շվեդիայից մարզիկ Արսիոն 16 միավոր է վաստակել ու հայտնվել 8-րդ հորիզոնականում: 2012թ.-ին նա 6-րդն էր: Ինչևէ, նա շարունակում է գլխավորել Նորվեգիայի 2013թ.-ի «Giants Live» մրցույթը:
7 Թերի Հոլլանդս
![]() |
![]() |
Թերի Հոլլանդսը մրցույթի ամենաուժեղ թեկնածուն էր: Նա 7-րդ տեղն է գրավել՝ 31,5 միավորով: Հոլլանդսը Միացյալ Թագավորությունից է, և 2005թ.-ից սկսած ամեն տարի մասնակցում է մրցույթին:
6 Վիտաուտաս Լալաս

Լիտվայից Լալասը մրցույթին մասնակցում է սկսած 2011թ.-ից և նախորդ տարի 34 միավորով աշխարհի ուժեղագույն տղամարդկանց ցանկում 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել:
5 Մայք Բուրկե

ԱՄՆ-ից Բրուկը 38.5 միավորով 5-րդ հորիզոնականում է հայտնվել, այնուամենայնիվ, նա ավելի բարձր հորիզոնականներ է գրավում այլ մրցույթներում, ինչպես, օրինակ, «Giants Live», «Olympia Strongman Challenge», «America`s Strongest Man»-ում:
4 Մայք Ջենքինս
![]() |
![]() |
Եվս մեկ ամերիկացի մարզիկ՝ 41 միավորով 4-րդ տեղն է գրավել՝ իր տեղը բարելավելով 2011թ.-ին գրաված 8-րդ և 2012թ.-ի 5-րդ հորիզոնականից հասնելով 4-րդի:
3 Հաֆփոր Խուլիուս Բյորնսոն

Բյորնսոնը Իռլանդիայից է, ու նախորդ մարզիկից միայն մեկ միավոր առավելություն ունենալով, զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
2 Զինդրունաս Սավիկաս
![]() |
![]() |
Լիտվայից մարզիկ Սավիկասը աշխարհի երկրորդ ամենաուժեղ տղամարդն է: Նա այս տեսակ մրցույթների վետերան է: Դեռ 2002թ.-ին նա 2-րդ տեղն է գրավել, սակայն 2013թ.-ին նույնպես նրան չի հաջողվել առաջ անցնել ու իր 48 միավորով գրավել առաջին հորիզոնականը:
1 Բրայան Շեու
![]() |
![]() |
Շեուն Չինաստանում տեղի ունեցած աշխարհի ամենաուժեղ տղամարդկանց «World`s Strongest Man» մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը՝ 51 միավորով: Դեռ 2011թ.-ին նա միայն 4-րդ հորիզոնականն էր գրավում: Կշռելով 188.2 կգ ու ունենալով 2.03 մ հասակ՝ նա բարձրացրել է 509 կգ քաշ: