Տենց էլ չջոկեցի` բրյուսովցիրներն իրա՞նց էին PR անում, թե Արամ MP3-ին


11:43 , 21 մարտ, 2014

Ես տենց էլ չջոկեցի՝ բրյուսովցիրներն իրա՞նց էին PR անում, թե Արամ MP3-ին:
Երեկ Բրյուսովի ինստիտուտի ուսանողների անունից Արամ MP3-ին աջակցող հոլովակի տարածումը առաջին հայացքից շատ գովելի քայլ էր թվում, բայց իրիկվա կողմը հասկացա, որ էդ ֆլեշմոբիկը ավելի շատ բրյուսովցի աղջԳեքի, քան Արամի PR-ի համար ա արվում:
Հլը սրտաճմլիկ մամուլի հաղորդագրության տեքստը նայեք. «…Մտահաղացումը ԵՊԼՀ ռետկորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանինը և ԵՊԼՀ շրջանավարտ, Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավարի օգնական Անուշիկ Տեր-Ղուկասյանինն է: Կազմակերպչական ողջ աշխատանքը իրականացրել է ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը՝ ի դեմս ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Ա. Թունյանի»: Ստեղ մնում էր շնորհակալություն հայտնել Կարեն Ավագյանին ու կոմպլեկտը կլրանար:
Ասենք, ինչ իմաստ ունի առանձնացնել մտահաղացման հեղինակներին, եթե թիմային գործ ա արվում, լավ էդ էլ հեչ… հետո էս աղջԳեքը սկսեցին իրանց «աննախադեպ հաջողության արդյունքը» անմահացել ֆեյսում` հատ-հատ դնելով կլիպը տարածած սայթերի լինկերը «բռաաավո, Բրյուսով, աղջկերք, մեռմեն ձեր ջանին, ուտեմ ձեր մռութը, լսի բայց իիիիինչ կյանք եք դուք» քոմենթներով:
Ու ես տենց էլ չջոկեցի՝ աղջկեքն են գնո՞ւմ Եվրատեսիլ, թե Արամը:

Հ.Գ. Իհարկե, պարապ եմ ու նախանձ: