10:36 , 21 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Հայտնի պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության նախապատրաստության ընթացքում, չնայած եղած տեղեկություններին, քայլեր չձեռնարկելու և լիազորությունները չկատարելու համար մեղադրվող Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզի դատավարությունը շարունակվել է։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս» թերթի կայքը, Տրապիզոնի դատարանը վճռել է նամակով դիմել Ստամբուլի ծանր հանցագործությունների 5-րդ դատարան, որտեղ շարունակվում է Դինքի գործի կրկնակի քննությունը, երկու գործերը միավորելու հարցով։
Տրապիզոնի ծանր հանցագործությունների 1-ին դատարանում տեղի ունեցած նիստին մասնակցել են կասկածյալ Ալի Օզը, նրա փաստաբան Ալի Սյուրմենը, ինչպես նաև Դինքի ընտանիքի փաստաբաններ Հաքան Բաքըրջըօղլուն և Բահրի Բայրամ Բելենը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ