Սպասվում է առանց տեղումների եղանակ


10:28 , 21 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում` մարտի 21-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:

Մարտի 23-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան 2-7մ/վրկ արագությամբ, օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի գիշերը նույնքան կնվազի:

Երևանում՝ մարտի 21-ի գիշերը էական տեղումներ չեն սպասվում:

Մարտի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: