08:42 , 21 մարտ, 2014
Ներկայացնում ենք թերթի խմբագրականը հատվածաբար.
«Խնդրում եմ համեմատել երկու տեքստերը։ Առաջինը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի մասին Պուտինի աշխատակազմի պաշտոնական տեղեկատվությունն է. «Կողմերը արձանագրել են, որ այն (Ղրիմի հանրաքվեն) ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման հերթական օրինակն է։…»։
Երկրորդը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցազրույցից է. «Տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն …
Ինչպես տեսնում եք, երկու տեքստերը նման են ոչ միայն գնահատականներով, այլև նույնիսկ՝ կառուցվածքով։
Ես, բնականաբար, դեմ չեմ ազատ կամարտահայտությանը և վստահ եմ, որ առանց ռուսական ռազմական ներկայության Ղրիմի բնակչությունը, միևնույն է, կքվեարկեր Ռուսաստանին միանալու օգտին։ Բայց դա պետք է լինի երկարատև գործընթաց՝ քարոզչությամբ և հակաքարոզչությամբ, և ամենակարևորը՝ առանց օտար զորքի ներկայության։ Այնպես, ինչպես, որ դա տեղի է ունենում, օրինակ, Շոտլանդիայում։ Այդպես էր, ի դեպ, նաև Արցախում՝ 1988 թվականի փետրվարից մինչև 1991-ի սեպտեմբերի 2-ը։ Ոչ թե երկու շաբաթում։
Այն, որ մեր քաղաքական շրջանակները նման վերապահում չեն անում, որոշակի կասկած է առաջացնում՝ արդյոք դրանք կատարելապես ժողովրդավա՞ր են»,–գրում է թերթի խմբագիրը:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։