«Հրապարակ». Հայաստանը կարողացել է Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցի քննարկումը ձգել մինչև ՄՄ անդամակցում


08:26 , 21 մարտ, 2014

«Մեր տեղեկություններով, Հայաստանը կարողացել է Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցի քննարկումը ձգել մինչև Մաքսային միության անդամակցում։ Իսկ այդ ժամանակ՝ «ով սաղ-ով մեռած»։

Նկատենք, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և ՄՄ այդ երկրների միջև «իդենտիֆիկացիա» չկա. Ղազախստանի նախագահ Նազարբաևը բոլորովին այլ բան ասաց՝ ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ԱԳՆ-ն՝ այլ, և, այնուհանդերձ, ուղիղ ձևով Ղազախստանը չճանաչեց հանրաքվեն, ինչը չի բացառվում նաև ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում լինի։

Ի դեպ, Ռուսաստանը ցանկացել է, որ առաջինը Ղազախստանը և ոչ թե Բատկան «ընդունի» Ղրիմի հանրաքվեի արդյունքները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։