Վրաստանի վարչապետը կոչ է արել սպասել Ժվանիայի գործով դատախազության եզրակացությանը


00:45 , 21 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի քաղաքական ուժերին և հասարակայնությանը կոչ է արել սպասել Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննության վերաբերյալ դատախազության պաշտոնական եզրակացությանը: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ին:

«Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործում հարկավոր չեն ավելորդ շահարկումներ»,- լրագրողներին հայտարարել է Ղարիբաշվիլին: Նա այսպես Է մեկնաբանել Զուրաբ Ժվանիայի և նրա հետ զոհված Ռաուլ Յուսուպովի դիակների մի շարք լուսանկարների տարածումը սոցիալական ցանցերում: Դիակների լուսանկարներում նկատելի են դրանց զանազան վնասվածքներ:

«Երկար տարիներ հասարակության մեջ գոյություն ուներ այն կարծիքը, թե Ժվանիան իրականում մահացել է շատ կասկածելի հանգամանքներում: Այս թեմայով շահարկումները շարունակվում են: Կատարվում է ինտենսիվ հետաքննություն, և այս կադրերի տարածումից հետո, կարծում եմ՝ գործընթացը կարագանա: Դատախազությունը կշարունակի ակտիվ աշխատել, և շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել: Որպես շարքային քաղաքացի կարող եմ ասել մի բան. գործում շատ կասկածելի հանգամանքներ կան, դա երևում է նաև անզեն աչքով»,- ասել է Ղարիբաշվիլին: