ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Զուրաբ Ժվանիայի սպանության լուսանկարներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


00:31 , 21 մարտ, 2014

Diplomat.am-ը գրում է.

«Սահակաշվիլի՝ մարդասպան» վերնագրով մի քանի լուսանկարներ մարտի 19-ին հայտնվեցին համացանցում, որից հետո Վրաստանում իսկական սկանդալ բարձրացավ: Մի քանի ժամվա ընթացքում անհետացան բոլոր այդ լուսանկարները, սակայն որոշ լրատվամիջոցներ հասցրել էին պահպանել դրանք: 

Լուսանկարները երբևէ չեն ցուցադրվել, և այնտեղ ներկայացված են կադրեր, որոնցում հստակ երևում է, թե ինչպես Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի և Քվեմո Քարթլիի նահանգապետի տեղակալ Ռաուլ Յուսուպովի մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ՝ հասցված սուր կտրող-ծակող գործիքներից: Ժվանիայի շրթունքի և գլխի վրա, մասնավորապես, կան խորը վերքեր, իսկ Յուսուպովի մարմնի վրա՝ մահացու վնասվածքներ: 

Սկանդալային բացահայտմանը անդրադարձել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ նշելով, որ դա սարսափելի է և բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Վարչապետը պնդել է, որ անհրաժեշտ է շարունակել գործի հետաքննությունը և բացահայտել մինչև վերջ՝ ակնարկելով, որ հանցանքի մեջ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մասնակցությունը ապացուցող հիմքեր կան: