ԱՄՆ-ում դատարանը ինքնասպանության կոչերը համարել է սահմանադրական իրավունք


00:09 , 21 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի գերագույն դատարանը օրինական է ճանաչել մեկ այլ մարդուն ինքնասպանության խորհուրդ տալը կամ կոչ անելը` վճռելով, որ դա վերաբերվում է խոսքի ազատության սահմանադրական իրավունքին, հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:

Դատարանը վճիռ է կայացրել Ուիլյամ Մելկարտ-Դինկելի գործով, ով ներկայանալով որպես երիտասարդ բուժքույր, համացանցի միջոցով ընկճախտով տառապող մարդկանց կոչ է արել ինքնասպանություն գործել և թույլ տալ իրեն հետևել դրան տեսախցիկի միջոցով: Պոտենցիալ ինքնասպաններին նա գտել է կայքերում, որոնք նվիրված են ինքնասպանությանը:

Դատական փաստաթղթերի համաձայն` գործի շրջանակներում քննվում է ինքնասպանության երկու դեպք, երբ Մելկարտ-Դինկելի հետ շփման հետևանքով 2005-2008թթ. ինքնասպանություն է գործել 32-ամյա մի տղամարդ և 19-ամյա աղջիկ: