Ավիավթարի մասին խոսք լինել չի կարող. անհետացած Boeing-777-ի որոնումներին միացել են ռուս էքստրասենսները


23:32 , 20 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Անհետացած Boeing-777 ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքներին 26 երկրների մասնագետներից բացի միացել են նաև ռուսաստանցի էքստրասենսները:

Ինչպես ներկայացնում է lifenews.ru-ն՝ 227 ուղևորներ և անձնակազմի 12 անդամներ տեղափոխող ինքնաթիռի անհետացման պատճառի վարկածներն ավելանում են օրի օրի՝ սկսած ավիավթարից մինչև ահաբեկչություն և ինքնաթիռի առևանգում: Գործին միացած էքստրասենսները բոլորը մեկի պես վստահեցնում են, որ ավիավթարի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ինքնաթիռի բոլոր ուղևորները ողջ են:

Պայծառատես Վալենտինա Սերդյուկի կարծիքով՝ կարևոր հանգամանք է նաև այն, որ Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող ինքնաթիռը բավականին կտրուկ կերպով փոխել է ուղղությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ