Ամենաանհեթեթ մահվան դեպքերը. իրական պատմություններ


23:09 , 20 մարտ, 2014

Ամենաանհեթեթ  մահվան դեպքերը. իրական պատմություններLife.panorama.am-ը գրում է.

«Իմաստուն» խորհուրդ

Նյու Յորքում մի մարդ ավտովրաերթի էր ենթարկվել, սակայն մարմնական վնասվածքներ չէր ստացել: Դրանից հետո մի կին նրան խորհուրդ տվեց փոխհատուցում ստանալու համար ձևացնել, թե ինքը լուրջ վնասվածքներ է ստացել: Այս դեպքից հետո այդ մարդը որոշեց նույն եղանակով կրկին գումար աշխատել, սակայն այս անգամ արդեն վերջինիս բախտը չբերեց և նա իսկապես մահացավ ավտովրաերթից:

Ամուսնական եզրափակիչ

Հավատալով այն բամբասանքներին, որ ամուսինը իրեն դավաճանում է, Պրահայի մի բնակչուհի որոշեց ցած նետվել երրորդ հարկի պատուհանից: Ցած նետվելով` կինը ընկել էր ուղիղ իր ամուսնու վրա, ով այդ պահին վերադառնում էր աշխատանքից: Ժամեր անց ցած նետված կինը ուշիք էր եկել հիվանդանոցում, իսկ «դավաճան» ամուսինը այդպես էլ ուշքի չգալով՝ մահացել էր:

Դժոխքի կողմնակիցները

Գերբնական ուժերի մասին թայվանական մի հեռուստասերիալ դիտելուց հետո չինացի չորս անչափահասներ որոշել էին ուղևորվել դժոխք: Այդ նպատակով նրանք կերել էին մկներին սպանելու համար նախատեսված հատուկ դեղամիջոցով լցոնած դդում և գրություն թողել. «Եթե դժոխքում այնքան վատ է, ինչպես այստեղ, ապա մենք հետ կվերադառնանք»: Բժիշկներին հաջողվեց հետ վերադարձնել միայն երկուսին:

Լիցքաթափվել էր

Լեռնագնաց Ժերար Օմելը իր կյանքում վեց անգամ մագլցել էր Էվերեստը` առանց որևէ դժվարությունների և դժբախտությունների, սակայն նա իր մահկանացուն կնքեց բնակարանում, այն բանից հետո երբ լուսամփոփը փոխելու ժամանակ վայր էր ընկավ աստիճանի վրայից և գլուխը հարվածել լվացարանին:

Հապշտապ հուղարկավորում 


Նյու Յորքի բնակչներից մեկին կաթված ստանալուց հետո որոշել էին հուղարկավորել, սակայն հանկարծ նա դագաղում վեր է կացել և զարմացած հարցրել, թե ինչ է կատարվում: Այդ նույն պահին վերջինիս աղջիկը տեղում սրտի կաթված ստանալով՝ մահացել էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ