23:02 , 20 մարտ, 2014Անապատում կինոթատրոն կառուցելը ֆրանսիացի մի մեծահարուստի մտահղացումն էր: Այն գտնվում է Եգիպտոսի հարավային հատվածում: Մեծահարուստը համոզված էր, որ անապատը ֆիլմ դիտելու համար իդեալական վայր է: Կինոթատրոնի հրմնադրման օրից անցել են տասնյակ տարիներ, իսկ փայտե 150 նստարաններից բաղկացած կինոթատրոնը ամբղջովին քարուքանդ վիճակում է, իսկ շրջակա միջավայրի ֆոնին այն լրիվ ապոկալիպտիկ տպավորություն է թողնում: Ասում են ̀ տեղի իշխանությունները առաջին ֆիլմի պրեմիերայի այդպես էլ տեղի չունեցած ցուցադրության գիշերը չար դիտավորությամբ վնասել են գեներատորը: Նրանց ընդհանրապես դուր չէր գալիս անապատում կինոթատրոնի առկայությունը: :)








