22:48 , 20 մարտ, 2014Մարտի 30–ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ՝ նվիրված Կարեն Մկրտչյանին: Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է դերասանի բուժման նպատակով: Համերգին մասնակցելու են ոչ միայն հայկական շոու բիզնեսի ճանաչված երգիչներ, այլ նաև հանրությանը ոչ հայտնի մարդիկ: Ըստ շրջանառվող լուրերի, հայտնիներից շատերը հենց այս պատճառով չեն համաձայնել մասնակցել համերգին:
ArmՏtar.am-ն այս բարեգործականին համերգի մանրամասներին կծանոթանա հենց կազմակերպիչներից, կխոսի մասնակիցներ Սոնա Շահգելդյանի, Սամվել Գրիգորյանի և Արփինե Բեկջանյանի հետ:

«Կան երգիչներ, ովքեր մեծ սիրով կցանկանային մասնակցել համերգին, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացան: Համերգին մասնակցել ցանկացողները շատ են, բայց ցավոք սրտի, ծրագրային և ժամանակային առումով չենք հասցնի: Հնարավոր է ակումբային տարբերակով նման համերգ ևս լինի, և այդ մարդիկ ևս ելույթ ունենան: Եղել են երգիչներ, ովքեր չեն ցանկացել մասնակցել համերգին, քանի որ բեմում լինելու են ոչ այդքան հայտնի մարդիկ, , բայց նրանց անունները չենք ցանկանում նշել, քանի որ մենք չենք անում այս համերգը գովազդի կամ ինքնագովազդի համար:
Համերգի հասույթը փոխանցելու ենք Կարենի ընտանիքի անդամներին հենց այդ օրը, բայց հստակ չենք կարող ասել, թե որքան կհավաքվի, քանի որ համերգից հետո կլինի նաև դրամահավաք»,- նշեցին համերգի կազմակերպիչներ Դինելը և Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անո):

Սոնա Շահգելդյան
Ինչը՞ ստիպեց Ձեզ մասնակցել այս բարեգործական համերգին, պարզապես այն, որնվիրված էր Կարեն Մկրտչյանի՞ն:
Նախ նշեմ, որ միշտ եմ բարեգործական համերգների մասնակցում և չեմ սիրում դրանց մասին բարձրաձայնել: Պարզապես այդ ամենը կատարում եմ մեծ սիրով, սրտանց և խղճով: Ինչքան էլ զբաղված եմ լինում, միշտ մասնակցում եմ նման համերգների: Բարեգործական համերգների ժամանակ է երևում՝ ով է իրոք սրտացավ, իսկ Կարենին շատ հարգում և սիրում եմ որպես լավ մարդ և լավ դերասան: Օգնելը հարստության հետ կապ չունի. մարդ լինելն ի վերուստ է:

Եղել են երգիչներ, ովքեր հրաժարվել են համերգին մասնակցելուց, քանի որ բեմում սկսնակերգիչներ են լինելու, ի՞նչ կասեք այդ մասին:
Ովքեր չեն մասնկացել, իրենց խնդիրն է: Ինչ կապ ունի՝ ով է լինելու բեմում: Ողջունում եմ այն երգիչների քայլը, ովքեր մասնակցում են այս համերգին: Շնորհակալ եմ կազմակերպիչներին: Սիրով կօգնեմ բոլորին:

Սամվել Գրիգորյան
Ինքս 23 տարվա աշխատանքային գործունեությանս ընթացքում, երևի թե առանց չափազանցելու, հազարից ավել բարեգործական համերգների եմ մասնակցել: Այստեղ էական չէ՝ Կարենն է, Վարդանն է, թե Անահիտը: Երբ գիտես, որ քո կարիքն ունեն մարդիկ, երբ դու կարող ես ինչ-որ բանով օգնել, պետք է օգնես: Միանշանակ կապ չունի անձը, ծանոթ լինելը, հայտնի լինելը: Պարզապես պետք է բարի գործ կատարես: Աստված առաջ, որ Կարենի մոտ ամեն ինչ լավ լինի:
Շարունակությունը՝ այստեղ