22:29 , 20 մարտ, 2014Esem.am-ը գրում է.
Ես երջանիկ եմ, որովհետև այսօր Երջանկության միջազգային օրն է: ՄԱԿ-ի որոշմամբ՝ 2012 թվականից սկսած ամեն տարվա մարտի 20-ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր:
Աշխարհում դժվար թե գտնվի մեկը, ով չի ցանկանում երջանիկ լինել, իսկ երջանկության մասին պատկերացումները տարբեր են: Երջանկության միջազգային օրվա առթիվ զրուցեցինք հայտնի մարդկանց հետ՝ իմանալու «Ես երջանիկ եմ» մտքի շարունակությունը:
Արփինե Իսրայելյան

- Ես երջանիկ եմ, որովհետև երջանկությունն ինձ համար կյանքի կարևորագույն բաղադրիչն է: Երջանիկ եմ, որովհետև երջանիկ լինելու համար անհրաժեշտ ամեն բան ունեմ: Լավ կլինի, որ բոլորն էլ գնահատեն այն, ինչ ունեն և հասկանան, որ երջանիկ են իրենց շրջապատող հարազատ մարդկանցով. այդ ժամանակ ամեն մի մանրուք երջանկության առիթ կդառնա:
Սարգիս Ավետիսյան

- Ես երջանիկ եմ, որովհետև ունեմ լավ ընտանիք, ընկերներ ու սիրած աշխատանք: Ինձ համար ամենամեծ երջանկությունն առողջությունն է, մնացածը ձեռբերովի են կյանքում:
Ծովինար Մարտիրոսյան

- Ես երջանիկ եմ, որովհետև ապրում եմ, կամ, առողջ եմ: Ունեմ լավ ընտանիք, սիրող ամուսին, առողջ զավակներ և սիրած աշխատանք, ինչպես նաև լավ ընկերներ ու ծնողներ: Էլ ի՞նչ է պետք երջանկության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ