Աղմկահարույց բացահայտում Հայաստանի անտառապատ տարածքների մասին


22:22 , 20 մարտ, 2014

Աղմկահարույց բացահայտում Հայաստանի անտառապատ տարածքների մասինArmnewsTV.am-ը գրում է.

Պաշտոնական տվյալով` անտառապատ է ՀՀ տարածքի 11 տոկոսը, կամ 343 հազար հեկտար տարածք: 2000-ից ամենամեծ թվով անտառահատումներն իրականացվել են Տավուշի և Լոռու մարզերում: Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեuոն Գալստյանը մտավախություն է հայտնում, որ Հայաստանի տարածքի ոչ 11, այլ իրականում 7 տոկոսն է անտառապատ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետը նշում է, որ պետբյուջեից անտառների պահպանության համար հատկացվող գումարն ավելացել է, դարձել է 900 մլն դրամ: Նրա խոսքով` անտառների պահպանության համար դա էլ քիչ է: 

Գերմանիայի միջազգային համագործակցության ծրագիրը Հայաստանի անտառապատ տարածքների անկախ մոնիտորինգ է իրականացրել: Մոնիտորինգը պարզել է` և Գյուղնախարարության, և Բնապահպանության նախարարության ենթակայության տակ ներկայացվող անտառները պաշտոնական թվերով ներկայացվածից փոքր են: Ընդհանուր առմամբ, մեր երկրի անտառապատ տարածքները պաշտոնական թվերից քիչ են եղել ավելի քան 11 հազար հեկտարով: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ