Կառլսեն. Արոնյանը պարտավոր էր հաղթել Անդրեյկինին


22:16 , 20 մարտ, 2014

aronian04Footsport.am-ը գրում է.

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացել է 6 մրցափուլ: Ինչպես հայտնի է, առաջատարն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է, որը վաստակել է 4 միավոր: Հնդիկ շախմատիստին հաջորդում է Լևոն Արոնյանը, ով ունի 3,5 միավոր:Երեկ Արոնյանը լավ հնարավորություն ուներ հաղթանակի հասնելու ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ: Սակայն ամբողջ պարտիայում ունենալով առավելություն` հայ շախմատիստը բավարարվեց ոչ-ոքիով: Բնականաբար, հավակնորդների մրցաշարի ընթացքին հետևում է նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նորվեգացի շախմատիստը սպասում է, թե ով կլինի մրցաշարի հաղթողը և առաջիկայում ձեռնոց կնետի իրեն: Կառլսենը մրցաշարի մասնակիցների մրցելույթների մասին արտահայտել է իր կարծիքը: Ուշագրավ է Կառլսենի այն դիտարկումը, որ իր կարծիքով Արոնյանին էր համարում այն միակ շախմատիստը, ով կարող էր մրցաշարում հաղթել մեծ առավելությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ