Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը բարելավվել է. նրա տեսողությունը կվերականգնվի


22:09 , 20 մարտ, 2014

Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը բարելավվել է. նրա տեսողությունը կվերականգնվիLife.panorama.am-ը գրում է.

Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ում մոտ գլխուղեղի ուռուցք էր հայնտաբերվել, նանոպատվաստանյութով բուժման կուրս անցնելուց հետո իրեն բավական լավ է զգում: Այս մասին հայտնել է նրա հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, գրում է «Комсомольская правда»-ն: Երգչուհու հայրը բարձր է գնահատել Լոս Անջելեսի կլինիկայի մասնագետների աշխատանքը՝ նշելով, որ «այնտեղ բուժում են ոչ թե քիմիայով, այլ ամբողջովին այլ մեթոդներով»:

Նրա խոսքերով, Ժաննան իրեն այժմ շատ ավելի լավ է զգում և անգամ սկսել է կանգնել: Բացի դրանից, նա հորմոնային թերապիայի պատճառով գիրանալուց հետո այժմ նիհարել է 6 կգ-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ