22:03 , 20 մարտ, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել 1-03 շտապօգնության բրիգադը և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Վազ 21 72 30 մակնիշի 33 ԼD 366 համարնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն, ինչից հետո ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ