Որտեղի՞ց է սկսվում և ավարտվում երջանկությունը


21:47 , 20 մարտ, 2014

Որտեղի՞ց է սկսվում և ավարտվում երջանկությունըArmnewsTV.am-ը գրում է.

Թե ինչպես մի օր Կոտայքի մարզի Ալափարս գյուղի փողոցը դարձավ «Երջանկության», հիշում են միայն գյուղապետարանում: Անվանափոխությունը 2008-ին են արել: Նախկին գյուղապետն է դրել: Երջանկության փողոցի գլխավոր պատասխանատուն արդեն յոթ տարի գյուղը չի ղեկավարում, բայց փողոցը մարզում ու նույնիսկ հանրապետությունում ամենահայտնիներից է: Կամո Մնացականյանը հիմա զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ ու մեծացնում է Գոդոլիկին: Գյուղի ու երջանկության փողոցի ամենաանհանդուրժող կատվազգիին` առյուծին:
Գոդոլիկի ճաղապատ տնով էլ սկսվում է Ալափարսի երջանկության փողոցը: Գյուղի երկու հազարից ավելի բնակիչներից ոչ բոլորին, բայց շատերին է երջանիկ փողոցը պարտավորեցնում: Գյուղի երջանիկներից է նաեւ խանութպան Երջոն: Իր անվան ու երջանկության մասին խոսել չի սիրում:
Գյուղի բնակիչները գոհ են իրենց փողոցի անվանումից, բայց երջանկության մասին խոսելիս շռայլ չեն: Սա ազգային առանձնահատկությունն է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ