19:34 , 20 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Րոպեներ առաջ Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն դատապարտում է Ղրիմում անցկացված հանրաքվեն՝ այն համարելով անօրինական։
Օբամայի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն նոր սանկցիաներ է կիրառելու ՌԴ պաշտոնյաների, գործարարների և որոշ բանկերի գործունեության նկատմամբ։
«Ղրիմի անեքսիան ՌԴ կառավարության ընտրությունն է, որը հավանության չի արժանացել միջազգային հանրության կողմից։ ՌԴ հետագա ագրեսիան կիզոլացնի Ռուսաստանին մնացյալ աշխարհից։ Ազգերը չեն կարող վերաձևավորել իրենց սահմանները միայն այն պատճառով, որ ավելի մեծ են, քան մյուսները։ Ես ցանկանում եմ, որ ռուս ժողովուրդը և պարոն Պուտինն իմանան, որ մենք չենք ուզում, որ ուկրաինական ժողովուրդը ընտրություն կատարի Արևմուտքի և Արևելքի միջև։ Մենք ցանկանում ենք, որ նրանք համագործակցեն թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի և թե՛ Եվրոպայի հետ»,– հայտարարել է Օբաման։