19:40 , 20 մարտ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Made in Italy` նրբաճաշակության, դիզայնի և որակի չափանիշ:
Ասում ենք կոշիկ, միանգամից մտաբերում` իտալական: Դրանք թանկ են, էլեգանտ, յուրաքանչյուր մոդելից` ընդամենը մեկ-երկուսն են:
Իտալական ֆեշնից` մինչև սանրվածք: «Իտալիանկա» սանրվածքին հայերը ծանոթացան աստղային իտալուհիների շնորհիվ: Հենց նրանց պատվին է, որ սանրվածքը` անվանվեց «Իտալիանկա»:
Հայ և իտալացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող` Հիսուսի ձեռքերն են: 1967-ին տեղադրված այս ձեռքերը բերվել են Իտալիայի Կարարա քաղաքում կազմակերպված քանդակագործական բիենալեից, որին մասնակցում էր նաեւ երեւանցի Արա Հարությունյանը: Իտալացին Քրիստոսի արձանի կերտումը դադարեցրել էր` հովանավորներ չունենալու պատճառով: Հիսուսի ձեռքերը նվեր ուղարկվեցին Հայաստան:
Ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանը Երևանով զբոսնելիս ռենեսանսի և իտալական ճարտարապետության ազդեցությունը նկատում է տարբեր պատմական շենքերի օրինակներով: Վստահեցնում է` Հովհաննես Թամանյանը ռենեսանսի մեծ մասնագետ էր: Բոլոր զբոսաշրջիկները իտալական առնչությունները նկատում են Օպերայի շենքի շնորհիվ:
Իտալիայի փողոց. Երևանում Իտալիայի դեսպանատունն է: Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը պարոն Ջիովանի Ռիչիուլին է: Հայ-իտալական կապերից առանձնացնում է «Պոլիտեխնիկ»-ի հետ գործակցությունը:
Իտալական համայնքը մեծ չէ, մոտ 50 հոգի: Իտալացիները այստեղ են հիմնականում աշխատանքի բերումով:
Պիցցա` իտալական խոհանոցի այցեքարտն է: Իսկական պիցցան հիշեցնում է Իտալիայի դրոշը: Կլոր հաց` ծածկված կարմիր տոմատով, սպիտակ մոցցառելայով և կանաչ ռեհանով: Պիցցան սիրում է անմիջական շփում: Իտալական պիցցայի խմորը պետք է բացել առանց ավելորդ պարագաների, միայն ձեռքերով: Իտալական պիցցայի եզրերը պետք է լինեն երկու սանտիմետրից ավելի և մի փոքր դեպի վերև:
Իտալական հազարից ավելի ավանդական ճաշատեսակ կա: Հայերի նախընտրելիների թոփում երեքն են` պիցցա, պաստա և լազանյա:
Սև-սպիտակ բանակն է, Յուվենտուսի երկրպագուներն են: Նրանց միավորում է սերը` Յուվենտուսի հանդեպ: Ակումբում 200 հոգի են, հայ ֆաների մասին գրել է նաև իտալական մամուլը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ