Ղրիմի հարցում պաշտպանելով Ռուսաստանի դիրքորոշումը՝ մենք մեր դեմ տրամադրեցինք ողջ աշխարհը


18:46 , 20 մարտ, 2014

Ես կարծես դադարել եմ քաղաքականություն հասկանալ: Այն, որ Ղրիմի հարցում պաշտպանելով Ռուսաստանի դիրքորոշումը, մենք մեր դեմ տրամադրեցինք ՈՂՋ աշխարհը՝ ակնհայտ է, և դրա բացասական հետևանքները մենք շուտով կզգանք, այդ թվում նաև Ղարաբաղի հարցում: Այդքանը հասկանում եմ: Չեմ հասկանում՝ ի՞նչ ենք շահելու, ես չեմ տեսնում: Մեկը թող ինձ բացատրի: Երևի ծերանում եմ. վատ եմ սկսել տեսնել: