22:15 , 20 մարտ, 2014
1. Սպիտակ կետի սիրտը Volkswagen Beetle մեքենայի չափ է:
2. 18-րդ դարում Ֆրիդրիխի բանակի հետ պատերազմած զինվորները ուտիճներ բերեցին Մոսկվա և Պետերբուրգ: Նախկինում այդտեղ ուտիճներ չկային:
3. Քենիայում կաշառքների համար նախատեսված գումարները կազմում են ընտանեկան բյուջեի մեկ երրորդը:
4. Մետրոյի ռետինե բռնակները շարժվում են ուրիշ արագությամբ, որպեսզի ուղևորները չքնեն շարժասանդուղքի վրա:

5. Սպորտային թիմերին ոգեշնչող աղջիկների խմբի ձեռքերի պոմպոմներն այլ կերպ անվանում են պիպիդասթրներ:
6. Միայն կանայք և ձիերն ունեն կուսաթաղանթ:
7. Էգ աղավնիները չեն կարողանում ձվադրել, եթե չեն տեսնում մեկ այլ աղավնու: Այդ պատճառով անազատության մեջ նրանց խաբում են հայելու օգնությամբ:

8. Արտասահմանում բոլորը կարծում են, որ Չեբուրաշկան էգական սեռի է:
9. Շնաձկները կարող են վտանգավոր լինել նույնիսկ չծնված ժամանակ: Այդպես, գիտնական Ստյուարտ Սպրինգերին կծել էր չծնված շնաձուկը, երբ գիտնականը հետազոտում էր հղի շնաձկան ներքին օրգանները:
10. Կոկորդիլոսի ծնոտներից ազատվելու համար սեղմեք նրա ակնակապիճների վրա, և կենդանին Ձեզ անմիջապես բաց կթողնի:

11. Քամելեոնի լեզուն իր մարմնից երկու անգամ ավելի երկար է:
12. Մայքլ Ջորդանին քոլեջի երկրորդ կուրսում չվերցրեցին բասկետբոլային թիմ՝ ցածր հասակի պատճառով:
13. Նյու Ջերսի նահանգի Կրեսկիլ քաղաքում բոլոր կատուները պետք է 3 զանգակ կրեն, որպեսզի թռչունները միշտ իմանան նրանց գտնվելու վայրի մասին:
14. Վազորդը մեկնարկից հետո առաջին 10 մետրին կարող է առաջ անցնել սպորտային մեքենայից:

15. Բշտիկներից կարելի է ազատվել յուրաքանչյուր տեսակի հակաբիոտիկի, մանրեցված ասպիրինի և ջրով խառնած քսուքով:
16. Կոլիբրին միակ թռչունն է, որը կարողանում է ետընթաց թռչել:
17. Հսկայական Կոմոդո մողեսները հարձակվում են նաև եղնիկների և վայրի խոզերի վրա:
18. Յուրաքանչյուր չորրորդ ամերիկացուն ցույց են տվել հեռուստատեսությամբ:

19. Տղամարդկանց կեսը զուգարան գնալուց հետո չեն լվանում իրենց ձեռքերը:
20. Եթե դեղին դեղձանիկին կերակեն կարմիր բիբարով, ապա նրա փետուրների գույնը կդառնա վառ նարնջագույն:
21. Արծիվը թռիչքի ժամանակ հավասարակշռություն պահելու և աերոդինամիկ հատկությունները չկորցնելու համար, մեկ թևից փետուր կորցնելու դեպքում, մյուս թևից անպայման կորցնում է ևս մեկ այդպիսի փետուր:

22. Եթե թեյի գդալը լցնեն այն նյութով, որից բաղկացած են նեյտրոնային աստղերը, ապա նրա քաշը հավասար կլինի 100 մլն տոննայի:
23. Ընկույզը կոտրելու համար հարկավոր է այն 48 ժամով դնել տաք ջրի մեջ:
24. Քեոփսի բուրգի քարերի միջև անհնար է անգամ շեղբ մտցնել:

25. Ֆինլանդիայում գոյություն ունի կանանց քարշ տալու մրցույթ: Հաղթողը ստանում է իր կնոջ քաշին համարժեք գարեջուր:
26. Արծիվները զուգավորվում են թռիչքի ընթացքում:
27. Վարորդներն ավելի շատ են եղնիկ սպանում, քան որսորդները:
28. Ժապավենատիպ որդերի որոշ տեսակներ ուտելիքի բացակայության դեպքում ուտում են իրենք իրենց: Ընդ որում, նրանք կարող են ուտել իրենց մարմնի 95%-ը:
29. Մոլորակի բնակչության ավելի քան 70%-ը երբեք չի լսել հեռախոսազանգ: Աֆրիկայում 40 մարդկանցից միայն մեկն ունի հեռախոս:

30. Դեռևս ոչ ոք չի կարողացել վարժեցնել աֆրիկյան փղին: Միայն հնդկական փղին է հնարավոր վարժեցնել:
31. Առնետը կարող է ընկնել 5-հարկանի շենքից և ոչ մի վնասվածք չստանա:
32. Նույնիսկ ալկոհոլի փոքրիկ կաթիլը միանգամից խենթացնում է կարիճին և կենդանին մահացու խայթում է ինքն իրեն:

33. Աշխարհի ամենատարածված լեզուն չինարենն է, երկրորդ հորիզոնականում իսպաներենն է, իսկ բրոնզե դափնեկիրը անգլերենն է:
34. Ճապոնացի կանանց կյանքի միջին տևողությունը 84 տարեկան է, իսկ Բոթսվանայում այն կազմում է 39 տարեկան:
35. Միասեռական հարաբերություններն օրենքով արգելված են ավելի քան 70 երկրում: Իրանում, Սաուդյան Արաբիայում և ևս 10 երկրում դրանք պատժվում են մահապատժով:
36. Հյուսիսային բևեռում չկան պինգվիններ՝ չնայած, որ շատերն են այդպես մտածում:

37. Երիտասարդ տարիքում գտնվելով ծայրահեղ կարիքի մեջ՝ Պաբլո Պիկասոն տաքանալու համար այրում էր իր սեփական ստեղծագործությունները:
38. Միջին արագությամբ ընթացող ամբողջովին բեռնված լցանավը վերջնական կարող է կանգ առնել մոտ 20 րոպեի ընթացքում:
39. Բոլոր ժամանակակից ռեակտիվ ինքնաթիռները կարող են գերազանցել ձայնի արագությունը:
40. Աշխարհի ամենաերիտասարդական երկիրը Եմենն է:
