Դուդուկը բանի տեղ չեք դնում, բայց երբ մեր թշնամին է այն գործածում, սկսում եք անիծել


17:53 , 20 մարտ, 2014

Հայաստանում դուդուկը համարում եք ռաբիզ երաժշտական գործիք, բանի տեղ չեք դնում: Բայց երբ մեր թշնամին է այդ նույն դուդուկը գործածում և դարձնում իրենց ազգային գործիքը, սկսում եք անիծել, ստատուսներ գրել, վատաբանել: Աշխարհում չկա մի պար, մի բեմադրություն, որը մի գրամ առավել կլինի մեր հայկական ավանդական «Քոչարի» պարից: Մարդկանց համախմբող, ուս-ուսի, մեջք-մեջքի կանգնող, միասնական մի պար: Այդքան սուտի գլամուր մի եղեք: Մեր ազգը, մեր մշակույթը պահպանելու և աշխարհին ցույց տալու տարվա մեջ մեկ օր ենք ունենում, և չարժե այդ օրը փորձարկումներ անել այլ երկրների դուփսթեփները կամ նման ամերիկական մոտիվներ ներկայացնենք: Մենք ժամանակ չունենք: Կողմնորոշվեք, սա երգի՞ մրցույթ է, թե երգչի: