17:49 , 20 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Ղրիմում սկսվել է ուկրաինացիներին պատկանող սեփականության առգրավման գործընթացը, գրում է Corriere della Sera-ն, որի հոդվածը փոխանցում է inopressa.ru-ն։
«Մոսկվայի ուղարկած զինվորականները ցանկանում են ձեռք բերել ոչ միայն ռազմաբազաները: Ինչպես հաղորդում է Financial Times-ը, մարտի 18-ի երեկոյան 10-12 զինվոր՝ սաղավարտներով, ինքնաձիգներով, գրավել են Սիմֆերոպոլի կենտրոնից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ավտոսրահը»,- գրում է Ջուզեպպե Սարչինան:
Հոդվածագիրը նշում է, որ Ղրիմում ավելանում են մասնավոր սեփականության զավթման դեպքերը: Երեքշաբթի, մասնավորապես, առգրավվել է Ուկրաինայի ամենահարուստ օլիգարխ Պյոտր Պորոշենկոյին պատկանող օբյեկտը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ