17:42 , 20 մարտ, 2014Գնահատել, զգալ ու հասկանալ ներկան, մեր ամեն մի «այսօր»-ը կարևոր է. Պրեմիերա Աստղիկ Սաֆարյանից

Հայկական շոու բիզնեսի բազմազանության մեջ մշտապես իր ուրույն ոճով և երաժշտական ճաշակով աչքի ընկնող երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր երկրպագուների դատին է հանձնում հերթական համագործակցությունը Deep Danny-ի և Leon Gris-ի հետ: Today /թարգմ. Այսօր/՝ այսպես է կոչվում երգը, որի հեղինակը տղաներն են, իսկ բառերը գրել է Աստղիկ Սաֆարյանը:
Թե ինչպես սկսվեց Deep Danny-ի և Leon Gris-ի հետ համագործակցությունը, Աստղիկ ՍաֆարյանըArmStar.am-ին պատմեց.

«Տղաների հետ սկսեցինք աշխատել «Better way» երգից սկսած և հասկացանք, որ մեր համատեղ աշխատանքը մեր սպասվածից դեռ մի բան էլ լավ ընդունվեց: Հաճելի փաստ է, որ «Better way»-ը շատ սիրվեց բոլորի կողմից: Այսինքն, մեր համագործակցությունն ունեցավ ավելին, քան դրական արդյունք, և հենց այդ փաստն էլ առիթ և միտք տվեց մեզ նորից միասին աշխատելու ու ևս մի որակյալ գործ ներկայացնելու»:
«Today» երգը կունենա՞ տեսահոլովակ, թե ոչ, երգչուհին չշտապեց պատասխանել, սակայն պատմեց, թե ինչպես է ծնվել երգը և ինչ խորհուրդ է այն իր մեջ պարունակում:

Եթե «Better way» երգում փնտրում էինք «ավելի լավ ուղի» , ապա «Today»-ում այն արդեն գտնված է: Երգի ամբողջ խորհուրդը հետևյալն է` գնահատել, զգալ ու հասկանալ ներկան, մեր ամեն մի «այսօրը»կարևոր է:
Շարունակությունն` այստեղ