17:30 , 20 մարտ, 2014
Sport.am-ը գրում է.
Խանտի-Մանսիյսկում անցնող շախմատի Հավակնորդների մրցաշարում այսօր հանգիստ է: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և FIDE-ի աշխատակից Աղասի Ինանցը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն է, մրցաշարում նրա մարզիչ ֆրանսաբնակ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը և ինքը՝ Աղասի Ինանցը:
Լևոն Արոնյանը ազատ ժամանակը նախընտրել է անցկացնել ընկերների հետ ֆուտբոլ խաղալով: