Շիրակի մարզի նորանշանակ մարզպետից գնալով մարդիկ սկսում են հիասթափվել


17:14 , 20 մարտ, 2014

Շիրակի մարզի նորանշանակ մարզպետը սկզբնական շրջանում լուրջ մարդու տպավորություն էր թողնում, այնինչ գնալով մարդիկ սկսում են հիասթափվել նրանից: Մարզպետը ոչ միայն մոռացել է, որ նա այլևս ԱԱԾ-ի աշխատակից չի և շարունակում է կոմպրոմաներ հավաքել մարզի և քաղաքի պաշտոնյաների վրա, ինչպես, օրինակ, մշակույթի նախարարին էր ուղարկել Նիկոլայ Ծատուրյանի ԳԱԼԱ-ին տված հայտնի հարցազրույցի տեսանյութը, որտեղ թատրոնի գեղարվեստական ղեկավարն իր կարծիքն էր հայտնել գործող իշխանությունների մասին, այլ սկսել է աշխատանքի տեղավորել իր գյուղի ազգականներին: Այս ազգականների մեջ իր «ուրույն» տեղն ունի մարզպետի օգնականի հաստիքի վրա գրանցված Տիգրանը: Նա, ինչպես ասում են, մարզպետի թիվ 1 պրախոդն է, ու ոչ միայն ընկերների հետ ողջ օրը մարզպետարանում տժժում են, այլև ունի բացառիկ իրավունք մարզպետի ծառայողական ջիպը վարելու, և հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է Գյումրու փողոցներում խախտումներ անելով երթևեկում: Տիգրանը նաև մարզպետի լևի գործերն է անում, սրան-նրան փողով գործի տեղավորում և այլն: