Երևանի ՃՈ պետը «Դ!ԵՄ ԵՄ» ավտոերթի մասնակիցներին վստահեցրեց, որ որևէ վարորդ չի տուգանվի


15:54 , 20 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ավտոերթն ավարտվեց Երևանի Աբովյան պուրակում: Այնտեղ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, ով երթի ողջ ընթացքում համակարգում էր ճանապարհային ոստիկանների աշխատանքը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունից շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին երթևեկության կանոններին հետևելու և ոստիկանների հրահանգներին ենթարկվելու համար:

«Ինչքան մեզ հետ միասին համագործակցեք, այնքան շատ լավ է լինելու։ Շնորհակալություն մեզ ենթարկվելու և որևէ խախտում չանելու համար: Մենք միշտ ձեր կողքին ենք, մենք ապահովում ենք ձեր անվտանգությունը»,- նախաձեռնության անդամներին ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ