15:47 , 20 մարտ, 20141in.am-ը գրում է.
Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերի ընկերուհին՝ Լոուրեն Սքոտը, որն զբաղվում էր կոստյումների դիզայնով, մտադիր էր հայտարարել իր բիզնեսի փակման մասին, հայտնում է Independent-ը:
Ինչպես նշում է պարբերականը, այս մասին Times պարբերականի «Նորաձևություն» բաժնում գրել է Լոուրենի ընկերուհի և պարբերականի նախկին թղթակից Քեթի Հորինը:
«Երբ նա մահացավ, ես գիտեի, որ նա պատրաստվում էր փակել իր բիզնեսը և այդ մասին հայտարարել հաջորդ շաբաթ»,- գրել է նա իր նյութում:
Խորինը չի նշել, թե ումից է ինքը լսել այդ տեղեկությունը:
Սքոթի LS Fashion ընկերությունը 2012-ից պարտքեր ուներ, որոնք ակտիվները գերազանցել էին 3,5 մլն ֆունտ ստերլինգով:
Դիահերձումը ցույց էր տվել, որ 49-ամյա կինն ինքնասպան է եղել: