15:40 , 20 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական մամուլը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Իսպանիայի հավաքականի դարպասապահն արդեն ընդհանուր հայտարարի է եկել անգլիական ակումբի հետ պայմանագրի վերաբերյալ:
Վալդեսը հնարավորություն կունենա լքել թիմը, եթե նրան չվճարեն համապատասխան գումար:
Նշենք, որ «Բարսելոնան» իր հերթին ցանկանում է ձեռք բերել Մյոնխենգլադբախի դարպասապահ Տեր Շտեգենին: