Վիտալի Կլիչկոն ռինգ չի վերադառնա


15:33 , 20 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

WBC, WBO վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, իսկ ներկայումս քաղաքական գործիչ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ չի վերադառնա պրոֆեսիոնալ ռինգ: 

Ուկրաինացի բռնցքամարտիկը նշել է, որ չի պատրաստվում մեծ սպորտ վերադառնալ, քանի որ մարզվելու ժամանակ չունի: Սակայն նա հայտնել է, որ սպորտն ընդմիշտ իր սրտում է և կոչ է արել երկրպագել եղբորը` Վլադիմիր Կլիչկոյին:

«Վերջերս ժամանակ չեմ ունենում մարզվելու: Որոշ դեպքերում 7:00-ին սկսում եմ մարզվել, իսկ 9:00-ին արդեն աշխատում եմ գրասենյակում: Չեմ պատրաստվում ռինգ վերադառնալ: Բայց սպորտն ընդմիշտ իմ սրտում է»,- The Ring-ը մեջբերում է Կլիչկոյի խոսքերը: