21:45 , 20 մարտ, 2014Շանհայի երիտասարդ բնակչուհին չի կարողացել դիմակայել իր սիրելիի հետ բաժանմանը: Նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար աղջիկը որոշել է ինքնասպան լինել: Ինքնասպանության յուրաքանչյուր քայլը չինուհին լուսանկարել և հրապարակել է իր Instagram-ում: Նրա օգտահաշվի անունն է jojotsai1012:

Ինքնասպանի հարևանուհին մեկնաբանություններում հաստատել է, որ դա ճիշտ է. «Այո, դա ճիշտ է, մենք ապրում ենք միևնույն շենքում, նա մահացել է շաբաթ առավոտյան»: Ողբերգական պատմությունը սկսել է երկու շաբաթ առաջ, երբ աղջիկը տագնապալի գրառումներով սկսել է լուսանկարներ հրապարակել: Նկատվում էր, որ նա դեպրեսիայի մեջ է սիրելիից բաժանվելուց հետո: Աղջկա համար անհանգստանալու և օգնություն առաջարկելու փոխարեն, օգտատերերն ուղղակի լայքեր էին դնում և անիմաստ մեկնաբանություններ էին թողնում:

«Վերջին ժամանակներում իմ կյանքն անտանելի է,- գրում էր աղջիկը,- ես ցանկանում եմ մոռանալ ամեն ինչի մասին, վերահսկել իմ տրամադրությունը, փորձում են չարտասվել այդ ցավից, բայց չեմ կարողանում ոչինչ անել: Ինձ համար դա չափազանց անարդար է, ես չեմ կարող դիմակայել դրան»: Այս գրառումից հետո նա տեղադրել էր այս լուսանկարը: «Թող այրվի, մոխիր դառնա»:

Իր ընկերոջ հետ բաժանումից հետո՝ մարտի սկզբին (ահա նա լուսանկարում), աղջիկը չէր կարողանում ոչ ուտել, ոչ քնել: Նա միայն օրեր շարունակ արտասվում էր: Այս լուսանկարի տակ աղջիկը գրել էր. «Երբեք չէի մտածի, որ դու ինձ կխաբես, բայց, միևնույնն է, ես քեզ սիրում եմ»:

Նա ասում էր, որ ավելի գրավիչ և հարուստ տղաների հետ է հանդիպել, բայց իր սիրտը չի կարող ընդունել նրանցից և ոչ մեկին: Այնուհետև աղջիկը հարցրել է, թե ինչու է նա մերժել իրեն, հույսեր տվել, որոնք արդյունքում «սուտ» են եղել:

«Ետմահու լուսանկարների» շարքի առաջին լուսանկարը աղջիկը հրապարակել է մարտի 7-ին: «Ես երբեք ոչ մեկին ոչ մի վատություն չեմ արել: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ եմ այսպիսի տառապանքների ենթարկվում: Վերջին մի քանի շաբաթները ես չեմ կարողանում ուշքի գալ այս ողբերգությունից: Այս ամենը շատ անարդար է, ես չգիտեմ, թե ինչպես դիմանամ»:

Այս նույն օրը՝ երեկոյան, 19-ամյա աղջիկը ևս մի քանի լուսանկար էր հրապարակել: Նրանցից մեկի վրա երևում էին նրա վառ շրթներկը և շուրթերը: «Դրանք նրան հետևում են և ցերեկը, և գիշերը»,- այսպիսի գրառում էր լուսանկարի տակ:

Հաջորդ լուսանկարում կարելի է տեսնել աղջկա ոտքերը կախված պատշգամբից: Աղջիկը փորձում էր հասկացնել տալ իր ընկերներին, որ պատրաստվում է նետվել պատուհանից:

Շանհայի բնակչուհու հետագա ճակատագրի մասին այլևս ոչինչ հայտնի չէր, մինչև որ համացանցում հայտնվեցին լուսանկարներ ինքնասպանության վայրից: «Ես չեմ կարող ներել, երբեք չեմ կարողանա, մինչև չմահանամ»,- ինքնասպանությունից առաջ իր նախկին սիրեցյալին գրել էր աղջիկը:
Չնայած աղջկա բացահայտ դեպրեսիային՝ ոչ ոք լուրջ չընդունեց նրա ինքնասպանության սպառնալիքները: Աշխարհն անտարբեր մնաց նրա տառապանքներին, և նրա օգնության ճիչը ոչ մեկի համար լսելի չդարձավ: