14:37 , 20 մարտ, 2014
Araratnews.am-ը գրում է.
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ Իրանից դեպի Հայաստան գազ ներկրելու հարցին:
«Որեւէ խնդիր չկա: Եթե Իրանը էժան գազ վաճառի, մենք կարող ենք գնել, գազային պայմանագրերը որեւէ կերպ չեն խանգարում դրան: Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերը վերջին ժամանակներս հայատարարեց, որ մատակարարումը 1,7 միլիարդ խմ է եւ պետք է հասնի 2,7-ի: Այսինքն 1 միլիարդով ավելանելու է: Հիմա դա կլինի իրանական գազից, թե այլ տեղից, կապ չունի: Համակարգի շահագործողը Գազպրոմն է, այսինքն ինքը խնդիր չունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ