15:05 , 20 մարտ, 2014Բջջային հեռախոսներն առողջական խնդիրներ առաջացնու՞մ են, թե՝ ոչ: Շատ գիտնականներ ու բժիշկներ պնդում են, որ՝ այո, և ընդհուպ մինչև քաղցքեղ, իսկ բջջային հեռախոսներ արտադրող ընկերություններն անում են ամեն ինչ հակառակն ապացուցելու համար: Այնուամենայնիվ, փաստ է, որ որոշ հեռախոսներ շատ ռադիոակտիվ են: Աշխարհի մի շարք երկրներում անգամ գոյություն ունի դրանց վաճառքն արգելող հատուկ օրենք, ըստ որի՝ հեռախոսի վաճառքով զբաղվող առևտրի ցանցերը պարտավոր են նշել յուրաքանչյուր հեռախոսի կլանման տեսակարար գործակիցը (ԿՏԳ): Հեռախոսի կլանման տեսակարար գործակիցը ռադիոհաճախականության էներգիայի կամ էլեկտրամագնիսական ճառագայթման մակարդակն է:
ԱՄՆ-ում բջջային հեռախոսների և սմարթֆոնների կլանման տեսակարար գործակիցը պետք է կազմի առավելագույնը 1.6 վտ/կ, իսկ Եվրոպայում՝ առավելագույնը 2 վտ/կգ: Որքան ավելի ցածր է հեռախոսի կլանման տեսակարար գործակիցը, այնքան ավելի ցածր է դրա ճառագայթման մակարդակը: Մի շարք գործոններ են ազդում հեռախոսից արձակվող էներգիայի չափի, հետևաբար նաև ճառագայթման մակարդակի վրա: Այդ գործոններից են՝
Եթե մտահոգվում եք, որ ճառագայթման բարձր մակարդակը կարող է վնաս հասցնել Ձեր առողջությանը, գնեք այնպիսի բջջային հեռախոս, որի կլանման տեսակարար գործակիցը ցածր է: Իսկ ինչպե՞ս պարզել բջջային հեռախոսների կլանման տեսակարար գործակիցը: Մենք կօգնենք Ձեզ այդ հարցում: Մենք կազմել ենք համեմատաբար բարձր ու ցածր ԿՏԳ-ով սմարթֆոնների ցուցակ: Անպայման աչքի անցկացրեք այս ցուցակը, նախքան կուղևորվեք հեռախոս գնելու:
Ամենաքիչ ռադիոակտիվ հեռախոսներ
1 Samsung Galaxy Note II

Երկարադիմացկուն մարտկոցով այս ֆաբլետի դիսփլեյը մոտ 14 սմ է: Կից գրիչի կատարելագործված հատկություններն էլ ավելի գրավիչ են դարձնում այս լայնէկրան հեռախոսը:
ԿՏԳ = 0.42
Վարկանիշ = 3.5
2 Samsung Galaxy S III

Samsung Galaxy S III-ն առանձնանում է բարակությամբ և հարմարավետ դիզայնով: Այս հեռախոսն առաջատարների շարքում է իր արագության, երկարադիմացկուն մարտկոցի և բարձրորակ տեսախցիկի շնորհիվ:
ԿՏԳ = 0.43
Վարկանիշ = 4
3 Google Nexus 4

Անխափան աշխատանքով, լուսավոր ու հստակ դիսփլեյով և Android 4.2 հավելվածով աչքի ընկնող այս հեռախոսը լավագույն ընտրությունն է Android-ի սիրահարների համար: Չի կարելի թերագնահատել նաև Google Now-ի 12 սմ տրամագծով HD էկրանը:
ԿՏԳ = 0.55
Վարկանիշ = 3.5

HTC One X-ի ապշեցուցիչ HD դիսփլեյը և գերարագ տեսախցիկն այն հիմնական գործոններն են, որոնց շնորհիվ այս հեռախոսը դասվում է լավագույն Android հեռախոսների թվին: Երկարադիմացկուն մարտկոցով աչքի ընկնող այս հեռախոսի էկրանի տրամագիծը կազմում է 12 սմ:
ԿՏԳ = 0.68
Վարկանիշ = 4

Անլար լիցքավորում, հետևի մասում տեղադրված տեսախցիկ, առջևի լայնանկյուն տեսախցիկ և արագ աշխատելու կարողություն… Այս ամենը համադրված է այս գրավիչ ու շքեղ սմարթֆոնի մեջ:
ԿՏԳ = 0.78
Վարկանիշ = 4
Ամենաշատ ռադիոակտիվ հեռախոսներ

Վառ դիսփլեյով, շքեղ դիզայնով և երկարադիմացկուն մարտկոցով այս հեռախոսի մասին շատերն են երազում: Վերջերս կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Motorola Droid RAZR Maxx HD-ի լիցքավորումը բավականացնում է 8 ժամ 13 րոպե:
ԿՏԳ = 1.56
Վարկանիշը = 4

HTC Droid DNA հեռախոսն աչքի է ընկնում բավականին որակյալ տեսախցիկով և հարմարավետ դիզայնով: Այն նաև ունի անլար լիցքավորման հնարավորություն:
ԿՏԳ = 1.56
Վարկանիշ = 4

Lumia 810-ը օժտված է այնպիսի ֆունկցիաներով, որոնք բնորոշ են բացառապես Nokia-ին (օրինակ՝ Nokia Drive և Nokia Music): Այնուամենայնիվ, հեռախոսն ունի որոշ թերություններ. մյուս մոդելների համեմատ այն ծանր է և ունի ցածր ռեզոլյուցիայով (լուծելիություն) դիսփլեյ:
ԿՏԳ = 1.30
Վարկանիշ = 3

iPhone 5-ի բարակ ու թեթև դիզայնն անտարբեր չի թողնի ոչ մեկին: Այն նախորդ մոդելներից տարբերվում է ավելի մեծ ու ավելի վառ էկրանով, երկարադիմացկուն մարտկոցով և կատարելագործված տեսախցիկով:
ԿՏԳ = 1.18
Վարկանիշ = 4

iPhone 4S-ի դիզայնը մեզ արդեն ծանոթ է, սակայն այն նախկին մոդելներից առանձնանում է կատարելագործված պրոցեսորով, առաջնակարգ տեսախցիկով և մի շարք ապշեցուցիչ հավելվածներով:
ԿՏԳ = 1.11
Վարկանիշ = 4
Ստորև ներկայացված գծապատկերներն ուսումնասիրելով՝ Դուք կարող եք պատկերացում կազմել այն մասին, թե ինչ ԿՏԳ ունեն աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից արտադրված հեռախոսների տարբեր մոդելները:
BlackBerry
Բջջային հեռախոսների շուկայում վերջերս լայն տարածում են գտել BlackBerry-ի հետևյալ մոդելները: BlackBerry Curve 9320-ը, BlackBerry Q10-ը և BlackBerry Z10-ը: Ստորև ներկայացված գծապատկերում ներկայացված են BlackBerry-ի հայտնի մոդելների ԿՏԳ-ները: Այս մոդելներից ոչ մեկը չի գերազանցում Եվրոպայի և Ամերիկայի կողմից սահմանված թույլատրելի սահմանը: Դրանց ԿՏԳ-ները 1.12 վտ/կգ-1.47 վտ/կգ են կազմում:

Apple

Motorola

Nokia
Այս գծապատկերում ներկայացված հեռախոսները լավագույն ընտրությունն են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել բարձրորակ ու հուսալի հեռախոս, սակայն չեն կարող կամ պարզապես չեն ցանկանում սմարթֆոն գնել:

Samsung

Sony Ericsson

Հ.Գ. Աշխատեք խուսափել չինական արտադրության այն հեռախոսներից, որոնք կրկնօրինակում են հայտնի բրենդները, օրինակ՝ կեղծ iphone-ները: Խուսափեք նաև կասկածելի ծագման բջջային հեռախոսներից: Օրինակ՝ տարիներ առաջ Հայաստանում շատ տարածված էին Doradoo բջջային հեռախոսները, որոնք ինչպես փորձաքննությունները ցույց տվեցին, իրենց ռադիոակտիվությամբ մի քանի անգամ գերազանցում էին Եվրոպայում արտադրվող ամենառադիոակտիվ հեռախոսներին: