Լարիսա Ալավերդյան. Մենք չունենք փախստականների խնդիրներով զբաղվող պետական մարմին


13:40 , 20 մարտ, 2014

Լարիսա Ալավերդյան. Մենք չունենք փախստականների խնդիրներով զբաղվող պետական մարմինPanorama.am-ը գրում է.

Մենք ունենք միգրացիայի վարչություն, բայց չունենք պետական մարմին, որտեղ գրանցված կլինի փախստական բառը և կզբաղվի փախստականների խնդիրներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ադրբեջանահայ փախստականների 26 տարի ժամանակավոր կացարաններում բնակվելու խնդրի մասին` ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

«Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի դեպք, որ փախստականների հարցը 20-25 տարի շարունակ չլուծվի: Պետությունը պետք է խնդրի լուծման համապատասխան ձև գտնի: Այն, որ գումարները քիչ են, չպիտի առնչվի փախստականներին»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ