ԲԱՑԱՌԻԿ. Ոսկու տենդը համակել է վարդենիսցիներին


13:16 , 20 մարտ, 2014

ԲԱՑԱՌԻԿ. Ոսկու տենդը համակել է վարդենիսցիներինArmnewstv.am-ը գրում է.

Ով լիներ, որ զսպեր գայթակղությունը: Միշտ փայլուն ու միշտ թանկ մետաղը ալեկոծել է Հայաստանի ամենամեծ համայնքը: Վարդենիսի մեծ ու փոքր հոգսերը մի կողմ, ոսկու տենդը` մյուս: Սոթքի հանքավայրը մոտ է, ոսկի որոնողներին, ձուլողներին ու արկածախնդիրներին` մագնիսի պես ձգում է ոսկու փայլը: Վարդենիսում օր չկա, որ ոսկի չգտնեն: Այս ասեկոսեն տարածվեց, դարձավ իրականություն, շատերը սկսեցին ասել նույնիսկ տեսել են, թե ինչպես են ոսկի հանում քված ռեստորանի տարածքից: Ռեստորանը պատկանում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին, որը այժմ տնօրինում է նաև Սոթքի ոսկու հանքը: Ասեսկոսեն պարուրեց վարդենիսցիների միտքն ու հոգին: Պարզվեց, որ ռեստորանի տարածքում ոսկի եղել է, բայց ոչ թե այդ տարածքից հանած, այլ գողացված: Ոստիկանությունը վարդենիսցիների բնակարաններում հայտնաբերել էր ոսկու հանքանյութի մեծ քանակություն և կուտակել ռեստորանի սրահում: Վարդենիսում խառնաշփոթ է: Համատարած խուզարկություններ են կատարվում` ոսկու հանքանյութ ու ինքնաշեն ձուլարանները առգրավվում են: Վերջին ամսվա ընթացքում 4 քրգործ է հարուցվել: Առգրավվել է ոսկու հանքանյութի մի քանի հազար կիլոգրամ:

Ոսկու հանքավայրը Վարդենիսի հարևանությամբ գործում է 1951 թվականից: Ոսկու հանքում ժամանակին աշխատում էր ամեն 5-րդ վարդենիսցի, այժմ աշխատատեղերը կրճատվել են, մասնագետներն են հրավիրել այլ համայքներից ու երկրներից: Բազմաթիվ մարդիկ մնացել են առանց աշխատանքի, իսկ նրանք ոսկի փնտրելու ու ձուլելու վարպետներ էին, ինչի տենդը շարունակվում է` ուղղակի օրենքից դուրս: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ