Այսօր Երջանկության միջազգային օրն է, իսկ Հայաստանը դժբախտ ազգերի շարքում զիջում է միայն Զիմբաբվեին. Ահարոն Ադիբեկյան


12:52 , 20 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ներկայացմամբ՝ հայերին չի հաջողվում երջանիկ լինել, և աշխարհի դժբախտ ազգերի շարքում Հայաստանը զիջում է միայն Զիմբաբվեին:

«Ամենաերջանիկը Կարիբյան կղզիների բնակիչներն են, նրանց պահանջները ցածր են, դրանց բավարարման մակարդակը՝ բարձր: Հետաքրքիրն այն է, որ գերհարուստ երկրների բնակիչները երջանիկ չեն, ու երջանիկ են այդ փոքր կղզիների բնակիչները»,- այսօր Երջանկության միջազգային օրվան նվիրված ասուլիսին ասաց նա:

Վերջինիս փոխանցմամբ՝ երջանկության վարկանիշում Հայաստանը 80-րդն է 190 երկրների շարքում: Իսկ իրենց կողմից արված հարցման 65000 հարցվածներից ընդամենը 10 հոգի է նշել, որ իրեն լիարժեք երջանիկ է զգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ