12:46 , 20 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Հայաստանում նախորդ տարի, 2012 թվականի համեմատ, 2.4 տոկոսով ավելացել են կաղամբի ցանքատարածությունները և հասել 3 հազար 927 հեկտարի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` չնայած ցանքատարածությունների ավելացմանը, անցյալ տարի կաղամբի բերքը պահպանվել է 2012 թվականի մակարդակին (144.2 հազար տոննա): Մեր երկրում կաղամբի բերքի ցուցանիշով «չեմպիոնը» Գեղարքունիքի մարզն է, որտեղ նախորդ տարի հավաքել են 48.2 հազար տոնն ա կաղամբ կամ այդ մշակաբույսի հանրապետական ցուցանիշի ավելի քան 33 տոկոսը: Կաղամբի տպավորիչ բերք են ստացել նաև Արմավիրի մարզում՝ 29.8 հազար տոննա: Հայաստանում կաղամբի ամենաքիչ բերքն ստացել են Վայոց ձորի մարզում՝ ընդամենը 256 տոննա և Երևանում՝ 50 տոննա: