Հայաստանի և Ֆրանսիայի Ազգային արխիվները պատրաստվում են վիրտուալ ցուցահանդեսի


12:22 , 20 մարտ, 2014

Հայաստանի և Ֆրանսիայի Ազգային արխիվները պատրաստվում են վիրտուալ ցուցահանդեսիPanorama.am-ը գրում է.

Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակի կապակցությամբ Հայաստանի ու Ֆրանսիայի ազգային արխիվները նախապատրաստում են վիրտուալ ցուցահանդես կազմակերպել: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա տեղեկացմամբ, Հայաստանի Ազգային արխիվը ներկայացնելու է 150 փաստաթուղթ, լուսանկարներ, նույնքան էլ ֆրանսիական արխիվներից: 

«Ինչո՞ւ Ֆրանսիայի հետ: Որովհետև Առաջին աշխարհամարտի տարիներին ֆրանսիական բանակի կազմում կռվում էր Արևելյան լեգիոնը, որը իրականում հայկական էր, ուղղակի ֆրանսիական կողմի առաջարկով այն կոչվեց Արևելյան, որպեսզի թուրքական վերաբերմունքը հայերի նկատմամբ այլ լինի: Այդ լեգիոնը մասնակցել է նաև Կիլիկիայի պաշտպանությանը, թուրքերի դեմ կռիվներին: Այս ամենը պետք է ցույց տանք»,- մանրամասնեց Ա. Վիրաբյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ