11:36 , 20 մարտ, 2014Armnewstv.am-ը գրում է.
Ռոբերտ Ամիրխանյանն արդեն սիսիանցիների մեղեդային բարեկամն է։ Սիսիանի օրհներգի բառերն ու երաժշտությունը գրել է մեկ շնչով։ Կոմպոզիտորն առաջին անգամ է գրում ստեղծագործության ևխոսքը, և մեղեդին, ոգեշնչման աղբյուրը Սյունյաց աշխարհի մշակութային արժեքներն են: Հենց Ամիրխանյանի նոտաներով ու քաղաքի երգչախմբի կատարմամբ էլ սկսվեց Սիսիանի համար պատմական տոնականատարությունը։ Սիսիանը ստանձնեց Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը։ Մեկ տարի քաղաքը կկազմակերպի երիտասարդական միջոցառումներ ու կընդունի արտասահմանցի հյուրերին։
Կառավարությունն ամեն տարի քվեարկությամբ ընտրելու է երիտասարդ մայրաքաղաք ու բանալին փոխանցելու է հաջորդ բնակավայրին։ 2015-ի հավակնորդները կմրցեն մեկ ամսից։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ