Ազատ է արձակվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարը


11:20 , 20 մարտ, 2014

image17453445_fd2cbd4230a1a1252ff310f2b6bdd6e7Araratnews.am-ը գրում է.

Այսօր ազատ են արձակվել նախօրեին բերման ենթարկված Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկն ու մի խումբ ակտիվիստներ: Այս մասին LB.ua-ին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Անդրեյ Սանչենկոն:

Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկվածներին տեղափոխել են Ղրիմին հարևան Խերսոնի շրջանում գտնվող Չոնգար բնակավայրը և բաց են թողել: Ազատ արձակվածներին ավտոբուսով կտեղափոխեն Խերսոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ