Կասեցվում է Կարբի և Օհանավան գյուղերի ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները


11:12 , 20 մարտ, 2014

Կասեցվում է Կարբի և Օհանավան գյուղերի ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները Panorama.am-ը գրում է.

«ԳԱՀԱ Էներջի» ընկերությունը հայտարարություն է տարածել` Կարբի և Օհանավան գյուղերի ջրագծի վերակառուցման հետ կապված:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

«Հաշվի առնելով Կարբի և Օհանավան գյուղերի մի խումբ բնակիչների դեռևս չփարատված մտահոգությունները արագահոս դոտացիոն ջրագծի անհրաժեշտ վերակառուցման և հետագայում համապատասխան հանրային լսումների արդյունքում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի իրականացման կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ ընկերությունը որոշում է ընդունել անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում: Մեր աշխատանքը դարձել է անհարկի և չհիմնավորված շահարկումների առիթ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ