Մայդանի մասին միֆերը կոտրելիս. Բլոգեր Կոնստանտին Տեր-Նակալյանի անցկացրած հետաքննությունը Ուկրաինայից


11:08 , 20 մարտ, 2014

Քանի որ Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում էլի սկսվել է հակառուսական-օկուպանտական-տարածքային-ամբողջականական հիստերիան, ուզում եմ ավարտին հասցնել կիևամայդանական տպավորություւններս, կոտրել վերջին միֆերը, որպեսզի կարողանամ ավելի բովանդակային քննադատության արժանացնել ինչպես այդ հիստերիային, այնպես էլ մեր արևմտամետների հակահայկական (այո՛, պարոնայք, դուք հակահայկական դիրքորոշում ունեք) քարոզչությունը:

Էլի կհնչեցնեմ միֆը ու դրա հերքումը կգրեմ ստորև՝

4. Պրավիյ սեկտորը միատարր չէ ու ֆաշիստական չէ:

Պրավիյ սեկտորը, այո՛, միատարր չէ, բայց այն միանշանակ ֆաշիզմի կրող է, իսկ դրա տարբեր էլեմենտների միջև առկա միակ իրական տարբերությունը այն է, թե ով է ավելի շատ ու ավելի քիչ ֆաշիստ:

Մայդան մտնելիս տեսնում ես վրաններ, որոնց վրա ծածանվում են տարբեր դրոշներ՝ բանդերական, ուկրաինական, լեհական, հայկական, Պրավիյ սեկտորի, անարխիստների և այլն: Վրանների մեծ մասը, այնուամենայնիվ, Պրավիյ սեկտորինն է, ինչպես նաև Մայդանի վրա գտնվող ադմինիստրատիվ շենքերից մեկը: Ուրեմն, որպեսզի լավ պատկերացնեք, ձեզ երկու բան պատմեմ: 
Առաջին պրավիյսեկտորյան վրանի վրա սև ու կարմիր գույներով դրոշից զատ խփված է ՍՍ-ի «Գալիչինա» դիվիզիայի էմբլեմը, իսկ դրա սոտնիկների մոտ տեսնում ենք գլխարկներ, որոնք շատ նման են ՍՍ-ականների ամառային հանդերձանքի մաս կազմող կարճ գլխարկների հետ: Հատուկ մոլի արևմտամետներին հիշացնեմ, որ ՍՍ-ը Նյուրնբերգի տրիբունալի կողմից ճանաչվել է հանցավոր կառույց, ու ոչ ոք ՍՍ-ը չի ռեաբիլիտացրել դրանից հետո:

Մյուս դրվագը, որը կուզենայի պատմել, Կիևի քաղաքապետարանի շենքի գրավման մասին է: Երբ Մայդանը դեռ չէր հաղթանակել ու բախումները նոր էին էսկալացվում, մայդաունները գրավեցին մի շարք ադմինիստրատիվ շենքեր, այդ թվում Կիևի քաղաքապետարանինը: Ու ինչպես գրեթե բոլոր բախումներում ու գրավումներում, առաջին շարքերում Պրավիյ սեկտորն էր, որը քաղաքապետարանը գրավելիս ոգեշնչող երաժշտությունով էր դա անում: Գիտե՞ք՝ ինչ երաժշտություն են միացրած եղել. նույն այն ռազմական քայլերգը, որի ներքո ֆաշիստական զորքերը 1941 թվականին մտել են Կիև...

Ժողովուրդ ջան, Պրավիյ սեկտորը մաքուր ֆաշիզմ ա ու դրա շուրջ երկրորդ կարծիք լինել չի կարող:

5. Ուկրաինական իշխանությունները լեգիտիմ են ու ներկայացուցչական:

Ուկրաինայում այժմ գործող իշխանությունները ոչ այլ ինչ են, քան ֆիկցիա: Միակ անհրաժեշտությունը դրանց պահելու հարցում այն է, որ լինի տեսանելի լեգիտիմություն ու ինչ-որ պարտավորություններ ստանձնելու պատրաստ կողմ, որը կստորագրի ցանկացած բան, որ կասվի ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից, դրա համար էլ կոնվեյերի պես օրենքներ ու համաձայնագրեր են ստորագրում: Ինչ վերաբերում ա դրանց ռեալ ազդեցությանը, ապա Յացենյուկ-Տուրչինով-Տյագնիբոկ-Ավակով կվարտետին ոչ ոք լուրջ չի ընդունում ոչ Ուկրաինայից դուրս, ոչ էլ Ուկրաինայի ներսում:
Դրանց վարած ներքին քաղաքականությունը էֆեմեր է ու սահմանափակվում է զուտ նրանով, որ ծայրահեղականների ու Պրավիյ սեկտորի համար պետական մակարդակով կռիշություն են անում: Պրավիյ սեկտորի սոտնիկները թալանում են ինչ-որ խանութ, ոստիկանությունը նրանց բերման է ենթարկում, մեկ էլ զանգ Ավակովի գրասենյակից, ու մեր նացիկներին ազատ են արձակում: Ոստիկանության ու ՍԲՈւ-ի շարքերում հիմա տոտալ բարոյալքվածություն ա տիրում, ու էնքան որ + դնելու համար են աշխատում, իսկ ամենահատկանշականը Յացենյուկի ռուսալեզու ուղերձն էր, որով նա չեղարկեց «Ռեգիոնալ լեզուների մասին» օրենքի կասեցումը և երաշխավորեց, որ նման բան չի արվի, ինչպես նաև կարգադրեց, որ ապօրինի բոլոր զենք պահողները զենքերը հանձնեն: Ու ի՞նչ... Յանուկովիչի փախուստին հաջորդած երկու օրը Կիևում տոտալ անարխիա է տիրել, որ զուգորդվել է թալանով ու բռնություններով: Իսկ դուք գիտե՞ք, որ ի թիվս այլ բաների, այդ օրը զինապահեստներից անհայտացել է մոտ 15.000 միավոր հրազեն, որոնք մինչ օրս էլ ոչ ոք չի կարողանում գտնել (աջ սեկտորի պալատկաներում որ նայեն, զգալի մասը կգտնեն):

6. Մայդանը ինքնակազմակերպվում ու ինքնասնուցվում է, Ուկրաինայում էլ եղբայրության մթնոլորտ է:

Մայդանը, անգամ իր ամենասակավամարդ օրերին, հաշվում էր մի քանի հազար մարդ, որոնց անվճար սերունդ էր տրամադրվում, մի քանի հարյուր բիոզուգարաններ էին դրվել, հազարավոր լիտրերով բենզին ու հազարավոր ավտոդողեր էին բերվում, իսկ սոտնիկներից գրեթե բոլորն ունեն զինվորական հանդերձանք, ընդ որում, Պրավիյ սեկտորի մոտ ամբողջովին նոր հանդերձանք է՝ առավելապես բրիտանական ու ամերիկյան: Ուրեմն, նման նյութատեխնիկական ապահովման համար օրեկան միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ, ու ինչքան էլ անհատ ուկրաինացիները կալբաս ու չայ բերեին, դա անհրաժեշտ քանակությամբ չէր հավաքվի: Եկամտի մյուս աղբյուրը Մայդանի վրա գտնվող խանութներն ու ռեստորաններն են, որոնք ամեն օր տուրք են մուծում սոտնիկներին՝ իրենց «պահպանում» է ոտնձգություններից ու հաճախակի արյունալի բախումներ են լինում տարբեր սոտնյաների հետ այն բանի համար, թե ով՝ ինչը պետք է «պահպանի»: Խոսքը օրեկան մինչև մի քանի հարյուր դոլարի հասնող ռեկետի մասին՝ յուրաքանչյուր նման կետից: Էս ապահովման մասով:

Եղբայրականության ու միասնակության մասին ասեմ: Ուկրաինայում գնալով հասունանում է վախի մթնոլորտը: Մայդաունները առհասարակ պահանջում են ընդունել օրենք, որով Մայդանի ցանկացած քննադատություն կհավասարեցվի քրեական հանցագործության, դե իսկ ազգային հողի վրա արվող բռնությունները եզակի չեն: Հատկապես առաջին օրերին մարդկանց շանսատակ կարող էին անել ուղղակի նրա համար, որ ռուսերեն են խոսում, իսկ Կիևում ռուսերենը շատ ավելի տարածված է, քան ուկրաիներենը: Եղել են դեպքեր, երբ աջ սեկտորի մալոդչիկները փողոցում ծեծել են հղի կնոջ, կամ ծեծելով սպանել են ինչ-որ մարդու, ում տիտուշկա լինելու մեջ են կասկածել: Գնալով հասունանում է խորը ատելություն երկրի տարբեր շրջանների ներկայացուցիչների միջև՝ արևմուտք-արևելք-հարավ-արևելք-հարավ առանցքով:

6. Քաջ ուկրաինացիները պատրաստ են դիմագրավել ցանկացած ագրեսիայի:

Քաջ ուկրաինացիների մեծամասնությունը քֆրտում ա Ռուսաստանին ու Պուտինին, համենայն դեպս, Կիևում պրոռուսական դիրքորոշում հայտնողները շատ քիչ էին: Գուցե դա օբյեկտիվ այդպես է, գուցե վախենում են, բայց իմ տեսածն եմ ասում: Սակայն բոլոր նրանք, ովքեր Մայդանում չէին, բայց քլնգում էին ռուսներին (ում հետ խոսել եմ), դա անում էին զուտ հռետորական մակարդակով: Իմ ուղիղ հարցին, թե արդյո՞ք պատրաստ են զենք առնել ձեռքները և դուրս գան ռուսների դեմ, ոչ մեկ դրական պատասխան չտվեց, իսկ ամենազվարճալին ու հատկանշականը նման մի ուկրաինացու պարզաբանումն էր, թե ինչու. «Ախր եթե ես գնամ զորակոչվեմ ու զենք առնեմ ձեռքս, ինձ կարող են սպանել»: Փոխարենը, բոլորը սպասում են, որ հեսա Ամերիկան ռուսներին իրանց տեղը ցույց է տալու, ու հարկ եղած դեպքում զորք է մտցնելու:

Այսքանով ուզում եմ սահմանափակել ուկրաինա-մայդանական իմ նկարագրությունը:

Ամեն դեպքում, թող խաղաղություն լինի, բայց որ խաղաղություն լինի, Ուկրաինան պետք է իր ձեռքերով խեղդի ֆաշիստական տականքին, որը այդքան հղփացել է, այլապես դա կանեն իր փոխարեն, իսկ ես կողմ եմ ցանկացած ուժի, ով դեմ է ֆաշիզմին: