Րաֆֆին ու՜ր, դու ու՜ր, ա՛յ Անուշկա


11:06 , 20 մարտ, 2014

Երեկ «ՀՄՍԲԸՀԿԱՆ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի նոր ծրագրերին (կներեք, ես մի անգամ Րաֆֆու ծրագրերը ասացի «պայքար» ու հետո փոշմանեցի), ասել է, թե Րաֆֆին սկսում է նոր շոու: Դրա վերաբերյալ մի երկու նկատառում կցանկանայի անել:
Նախ ո՞վ է դառել Անի Զախարյանը, որ իրեն իրավունք է վերապահում քննարկել Րաֆֆու ծրագրերը:
Երկրորդ, եթե խոսենք շոուի մասին, ապա կուսաթաղանթի քո պատմությունն ամբողջ աշխարհին պատմելու մոտ ոչ մի ուրիշ բան չի կարա երևա:
Անի Զախարյանը 25896 տարի էլ ապրի, կյանքում չի կարա հասնի նրան, ինչին հասել է Րաֆֆին: 
Իհարկե, Րաֆֆիին ահագին քննադատել եմ, բայց Րաֆֆին ու՜ր, դու ու՜ր, ա՛յ Անուշկա: 
Սենց կարող եմ 4 օր գրել, ու դա միայն այն պատճառով, որ Անին իրավունք չունի ոտ գցելու ոչ միայն Րաֆֆու հետ, այլ շատ ու շատ մարդկանց հետ (ինչի չեմ ասում քաղաքական գործիչների, քանի որ Անուշկան իմ համար քաղաքական գործիչի տնազ է): 
Վերջում կցանկանամ ասել. «Անի ջան, եթե նույնիսկ աշխարհում վերանան Րաֆֆուն բոլոր քննադատողները ու մնաս միայն դու, ապա իմացիր, որ էտ ժամանակ էլ դու իրավունք չունես քննադատելու, ա՛յ ինքնասիրահարված երեխա»: