10:32 , 20 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ խորամանկությունների դարաշրջանն ավարտվել է, և նա, ով խորամանկեց, այսօր պարտված է։ Տարատեսակ հարցադրումները՝ կապված ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնության հետ, Աշոտ Մանուչարյանը բնական է համարում և ուստի խորհուրդ տալիս բաց խոսել հասարակության հետ և չմոռանալ վստահության մասին։
«Կա խորամանկություն, կա խորամանկության խորամանկություն, և կա խորամանկության խորամանկության խորամանկություն։ Ուրեմն մենք կարող ենք անվերջ այդ դաշտով գնալ, մանավանդ որ մենք՝ հայերս, սիրում ենք այդ բանով զբաղվել։ Բայց այդ աշխարհն ավարտված է, ով խորամանկեց, նա պարտված է, հիմա բաց քաղաքականության ժամանակն է, և մարդիկ պետք է կարողանան բաց խոսել մարդկանց հետ։ Ապագա աշխարհը, որ գալիս է՝ այդպիսին է լինելու, այսօր այդ որակները չդրսևորողներն ապագա չունեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը։
Աշոտ Մանուչարյանն այն համոզման է, որ պետք է ուժերը, կամ, ինչպես ազատամարտիկներն են հուշում, գնան ժողովրդի վստահության կառավարություն ունենալու հետևից, ինչի մասին արդեն իսկ խոսվում է, կամ, ինչպես եղել է մեկ այլ առաջարկ Սփյուռքից, ստեղծեն համազգային կառավարություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ